18:35  ,  28 սեպտեմբերի, 2018

Հայաստան - Ադրբեջան. Հրանտ Մելքումյանի հաղթանակը

Բաթումիում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ: Առաջինը պայքարն ավարտեցին երրորդ համարներ Հրանտ Մելքումյանն (2660) ու Արկադի Նայդիչը (2721): Հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթանակ տարավ 41-րդ քայլում:

Մյուս պարտիաները շարունակվում են: Հայաստանի թիմի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում է Շաքրիյար Մամեդյարովի հետ, իսկ երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սեւերով՝ Թեյմուր Ռադջաբովի հետ: Հայկ Մարտիրոսյանը սեւերով մրցում է Ռաուֆ Մամեդովի հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները մեկնարկային 4 տուրերում տարել են 4-ական հաղթանակ: 8-ական թիմային միավոր ունեն եւս 7 թիմեր:

Հիշեցնենք, որ Օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում