15:43  ,  28 սեպտեմբերի, 2018

Խորեն Բայրամյան. Ունենք աշխատելու ու ավելացնելու տեղ

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում մերձմոսկովյան «Խիմկիի» նկատմամբ հաղթանակը նվազագույն հաշվով:

«Խիմկիի» դեմ խաղում էր մեր մեկնարկային կազմի 80 տոկոսը: Հեշտ չի լինի գավաթային խաղից հետո խաղալ առաջնությունում: Ստացվեց շատ բարդ հանդիպում: Երբ խաղում ես Առաջին լիգայի թիմի դեմ, մրցակցի տրամադրվածությունը լինում է առավելագույն: «Խիմկին» ցուցադրեց հրաշալի ֆուտբոլ: Պետք է հետեւություններ անենք: Ունենք աշխատելու ու ավելացնելու տեղ: Լավ է, որ հաղթեցինք:

Այժմ պետք է պատրաստվենք «Կռիլյա Սովետովի» դեմ խաղին, որը հեշտ չի լինելու: Առաջնությունում թույլ մրցակիցներ չեն լինում»,- Հայաստանի հավաքականի թեկնածուի խոսքը մեջբերում է iz.ru-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Խորեն Բայրամյանը «Ռուբինի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ դեղին քարտ ստացել 39-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում