11:33  ,  28 սեպտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուն հյուրընկալվել է Rai2 ալիքին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու Ջանի Դե Բիազին վերադարձել է Իտալիա եւ հյուրընկալվել Rai2 հեռուստաալիքին: Իտալացի մասնագետն ամփոփել է Իտալիայի առաջնության հերթական տուրը:

Հիշեցնենք, որ Ջանի Դե Բիազին վերջերս ժամանել էր Երեւան եւ բանակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ալբանիայի ազգային հավաքականի (2011-2017) նախկին գլխավոր մարզիչն այս տարի աշխատանք չի ունեցել: 2017 թվականին 62-ամյա մասնագետը հեռացվել է իսպանական «Ալավեսից»: 

Դե Բիազիի ղեկավարությամբ Ալբանիայի հավաքականը նվաճել է Եվրո-2016-ի ուղեգիր: Տարբեր տարիների նա գլխավորել է իտալական «Մոդենան», «Բրեշիան», ՍՊԱԼ-ը, «Ուդինեզեն», «Տորինոն», իսպանական «Լեւանտեն»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Վարդան Մինասյանի հրաժարականից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում