20:26  ,  27 սեպտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականը շանս չտվեց հույներին

Շախմատի Հայաստանի հավաքականը չորրորդ հաղթանակը տարավ Բաթումիում ընթացող Համաշխարհային օլիմպիադայում: Չորրորդ տուրում Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմը մրցեց հույների հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան առաջին համար Լեւոն Արոնյանն ու չորրորդ համար Հայկ Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի:

Հայաստանի թիմը Ֆրանսիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Լեհաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Ուկրաինայի հետ բաժանում է առաջին տեղը:

Կանանց Հայաստանի հավաքականը եւս տարավ չորրորդ հաղթանակը: Այս անգամ մրցակիցը Իտալիայի թիմն էր: Հայ շախմատիստուհիներն առավելության հասան 2.5:1.5 հաշվով: Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Կես միավոր վաստակեց Մարիա Կուրսովան: Աննա Սարգսյանը պարտություն կրեց:

Կանանց պայքարում թիմային միավոր դեռ չեն կորցրել եւ առաջին տեղն են բաժանում Հայաստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Ուկրաինան եւ Վրաստանը:

Օլիմպիադայում շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում