15:16  ,  27 սեպտեմբերի, 2018

Պաշտոնական. VAR համակարգը՝ ՈւԵՖԱ-ի մրցաշարերում

Տեսակրկնապատկերների VAR համակարգը հաջորդ մրցաշրջանից կիրառվի նաեւ Չեմպիոնների լիգայի խաղերում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը: 

ՈւԵՖԱ-ն VAR համակարգից կօգտվի նաեւ 2019թ. Եվրոպայի Սուպերգավաթի խաղում ու 2020թ. Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի լիգայում համակարգը կկիրառվի 2020/21 մրցաշրջանից, իսկ Ազգերի լիգայում՝ 2021 թվականից:

Հիշեցնենք, որ այս ամռանը Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ն առաջին աշխարհի առաջնությունն էր, որում օգտագործվեց VAR համակարգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով