12:04  ,  27 սեպտեմբերի, 2018

Վադիմ Սկրիպչենկո. Ինձ փաստի առաջ կանգնեցրին «Արարատ-Արմենիայում»

Բելառուս մասնագետ Վադիմ Սկրիպչենկոն պատմել է, որ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվելն անակնկալ էր իր համար:

«Դա շատ անսպասելի էր ինձ համար: Ոչինչ չէր կանխատեսում իրադարձությունների այդպիսի զարգացում: Այո, թիմը մրցաշարային աղյուսակի միջնամասում էր, բայց առաջատար «Լոռիից» եւ «Բանանցից» հետ էինք ընդամենը 5 միավոր, եւ ամեն ինչ դեռ առջեւում էր: Բացի այդ, մենք հաջող էինք մեկնարկել գավաթի խաղարկությունում:

Սակայն ակումբի ղեկավարությունն այլ կարծիքի էր: Երեքշաբթի օրը, երբ ես պատրաստվում էի մարզում անցկացնել Երեւանում, եկավ գլխավոր տնօրենն ու կոլեկտիվին հայտնեց, որ անբավարար արդյունքների համար կայացվել է ինձ հեռացնելու որոշում: Ինձ կանգնեցրին փաստի առաջ ու ստիպված էի ընդունել այդ վճիռը»,- Մախաչկալայի «Անժիի» եւ Եկատերիբուրգի «Ուրալի» նախկին մարզիչի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:

Հիշեցնենք, որ Վադիմ Սկրիպչենկոն օգոստոսին էր գլխավորել «Արարատ-Արմենիան», որը Հայաստանի առաջնության 8 խաղերից հետո 11 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում