19:52  ,  26 սեպտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Հայաստանը պարտության մատնեց Թուրքիային

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականն Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ պարտության մատնեց Թուրքիայի թիմին՝ 2.5:1.5:

Հաղթական միավորը վաստակեց Հրանտ Մելքումյանը, որը երրորդ խաղատախտակին սպիտակներով 33 քայլում հաղթեց Էմրե Ջանին:

Առաջինը պարտիան ավարտել էին թիմերի առաջատարները: Լեւոն Արոնյանը (2780) սպիտակներով մրցեց  Մուստաֆա Յիլմազի (2633) հետ եւ 31-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի:

Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը խաղացին ոչ ոքի:

Հայաստանը տարավ երրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում է:

Կանանց հավաքականը եւս տարավ երրորդ հաղթանակը՝ 3.5:0.5 հաշվով պարտության մատնելով հույներին: Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտեց ոչ ոքի:

Լուսանկարում Հրանտ Մելքումյանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում