18:05  ,  26 սեպտեմբերի, 2018

Հայաստան - Թուրքիա. Արոնյանի անսպասելի արդյունքը

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականն Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ մրցում է Թուրքիայի թիմի հետ:

Առաջինը պարտիան ավարտեցին թիմերի առաջատարները: Լեւոն Արոնյանը (2780) սպիտակներով մրցեց  Մուստաֆա Յիլմազի (2633) հետ եւ 31-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի:

Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հայկ Մարտիրոսյանը դեռ շարունակում են պայքարը:

Առաջին երկու տուրերում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները հաղթանակներ են տարել:

Կանանց Հայաստանի հավաքականը երկու հաղթանակներից հետո երրորդ տուրում մրցում է հույների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում