17:40  ,  26 սեպտեմբերի, 2018

Մոուրինյոյի եւ Պոգբայի լարված զրույցը

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում «Դերբի Քաունթիից» հետխաղյա 11 մետրանոցներով պարտություն կրած «Մանչեսթեր Յունայթեդի» այսօրվա առավոտյան մարզմանը լարված զրույց է տեղի ունեցել թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի միջեւ: Տեսանյութը հրապարակել է Sky Sports-ը: Մանրամասները հայտնի չեն: 

Հիշեցնենք, որ «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումից հետո Պոգբան քննադատել էր թիմի մարտավարությունը՝ նշելով, որ գոնե տնային հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ավելի շատ գրոհի: Այդ խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում