16:37  ,  26 սեպտեմբերի, 2018

Իսրայել Հակոբկոխյան. Հայկական բռնցքամարտը մասնատողները «սպիսատ» եղած մարզիչներն են

Հայկական բռնցքամարտը մասնատելու փորձ անողները հայկական բռնցքամարտից «սպիսատ» եղած մարզիչներն են:

ՀԲՖ արտահերթ հավաք-ժողովում այս մասին ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:

Օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ 12-րդ համագումարում նախագահի ընտրության 59 անդամներից Արթուր Գեւորգյանին միակ դեմ քվեարկողը Իսրայել Հակոբկոխյանն էր: Նրա փոխանցմամբ, նա դեմ է քվեարկել հայկական բռնցքամարտում առկա իրավիճակին, բայց ոչ Արթուր Գեւորգյանին:

«Ես ընդունում եմ, որ ես կրթված չեմ, բայց անգրագիտությունս ինձ չի խանգարում կիրթ լինելու համար:

Ընտրության օրը 58 կողմ էր, 1 դեմ էր: Դեմ քվեարկողը ես էի: Այս խառնաշփոթով  շատ անհանգստացած եմ: Ես կողմ եմ, որ Արթուր Գեւորգյանը լինի ՀԲՖ նախագահ: Ես չեմ ճանաչում նոր երիտասարդին, ով ուզում է նոր ֆեդերացիա բացել եւ գլխավորել: Եթե մեկն ուզում է նոր ֆեդերացիա հիմնել, կոչ եմ անում գա ֆեդերացիա, ներդրում անի, եւ եթե դրա պատասխանը չստանա, ուրեմն ես բռնցքամարտից ոչնչ չեմ հասկանում:

Ժամանակին մեքենաները, որ հնանում էին, «սպիսատ» էին անում՝ դուրս գրում գործունեությունից: Հայկական բռնցքամարտում կան այդպիսի «սպիսատ» եղած անձինք, որոնց ես կարող եմ ապացուցել, որ իրենք ոչ թե օգուտ են տվել հայկական բռցնքամարտին, այլ օգտվել են բռնցքամարտից: Նրանք, ովքեր մեծ-մեծ խոսում են, թե ամեն ինչ արել են հայկական բռնցամարտի համար, անգամ իրենց տան առաջնությունը չեն կարողանում ղեկավարել, ուր մնաց Հայաստանի առաջնություն անցկացնեն:

Հայտարարում եմ, որ այդ մարդիկ, ովքեր առաջացնում են այս խմորումները, բռցնքամարտից «սպիսատ» եղած անձինք են: Նույնիսկ ես եմ արդեն տարիքս առած եւ չեմ էլ ցանկանում որեւէ հավաքական մտնել, որեւէ հավաքական գլխավորել. ուր են ուզում մտնել, ինչ են ուզում անել: Այժմ երիտասարդների ժամանակն է»,- ասաց Իսրայել Հակոբկոխյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս