15:10  ,  26 սեպտեմբերի, 2018

Վարազդատ Հարոյան. Շատ հաճելի էր իմանալ, որ լինելու եմ «Ուրալի» ավագը

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նեֆտեխիմիկին» հաղթելուց եւ հաջորդ փուլ դուրս գալուց հետո Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատմել է տպավորությունների մասին:

«Ուրալը» հաղթել էր 3:2 հաշվով, իսկ ամբողջ հանդիպումն անցկացրած Հարոյանը թիմի ավագն էր:

«Շատ կարեւոր է, երբ կա այդպիսի վստահություն: Շատ հաճելի էր իմանալ, որ այս խաղում լինելու եմ թիմի ավագը:

Արդեն երրորդ հանդիպումն անընդմեջ ծանր խաղ է ստացվում, անհատական պայքարի բազմաթիվ դրվագներով: Բայց ոչ մի զարմանալի բան չկա: Ֆուտբոլում հաճախ է այդպես լինում: Գլխավորն այն է, որ մենք հաղթեցինք:

Վերջնամասում մրցակիցը մեծ ուժերով նետվեց առաջ, մենք սկսեցինք գնդակ կորցնել: Վատ է, որ երկու գոլ բաց թողեցինք, բայց կարեւորն այն է, որ դուրս եկանք 1/8 եզրափակիչ:

Հիմա բոլոր մտքերը կապված են առաջնության հետ: Առջեւում կարեւոր հանդիպում է «Արսենալի» հետ: Մենք խաղալու ենք տանը, իսկ դա նշանակում է, որ պարտավոր ենք հաղթել: Կարեւոր է գոլ խփել եւ կենտրոնացած խաղալ պաշտպանությունում»,- Հարոյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ուրալը» կմրցի «Նիժնի Նովգորոդ» - «Ուֆա» զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում