14:33  ,  26 սեպտեմբերի, 2018

ՀՖՖ-ն շարունակում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծը»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից և տևելու է մինչև հոկտեմբեր: Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:

Այս ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել Հայաստանի տարբեր մարզերում: Այս անգամ ՀՖՖ աշխատակիցներն այցելեցին Ամասիա: Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 20 ուսուցիչներ, ովքեր ավելի ակտիվ են և պատշաճ են իրակացնում «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: ՀՖՖ հրահանգիչները նորացված ծրագիր ներկայացրեցրին մասնակցող ուսուցիչներին, քննարկեցին այն, իսկ երկրորդ մասն անցկացվեց մարզադաշտում՝ ՀՖՖ հրահանգիչները  իրականացրեցին գործնական դասեր, որին մասնակցեց 190 երեխա:  

Նման միջոցառումները նպաստում են ֆուտբոլի զարգացմանը, այն զվարճալի է, նաև սեր և հետաքրքրություն է արթնացնում ֆուտբոլի հանդեպ: Երեխաները ակտիվորեն մասնակցեցին միջոցառմանը, որի ավարտին մարզագույք բաժանվեց մասնակից ուսուցիչներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում