13:45  ,  26 սեպտեմբերի, 2018

Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Արսենալի» ընդհանուր խմբում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից եւ վերսկսել է մարզումները իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, գրում է Evening Standard-ը:

«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումը բաց թողած 29-ամյա հայ ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Բրենտֆորդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում (4:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում