13:08  ,  26 սեպտեմբերի, 2018

ՀԲՖ-ի արտահերթ հավաք-ժողովը նորընտիր նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ (ուղիղ)

Երեւանում ընթանում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ հավաք-ժողովը նորընտիր նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ:

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում:

«Ֆեդերացիայի նախագահը պարտավոր չէ գումարներ ծախսել, բայց ես դա անում եմ տարիներ շարունակ: Ֆեդերացիայի աշխատանքը լավ է գնահատվում, եթե արդյունավետ ես ծախսում պետական միջոցները:

ՀԲՖ բացառիկ արդյունավետ կառավարվող ֆեդերացիա է: Պետական մարզադպրոցներում բռնցքամարտն անվճար է: Արգելել ենք դրամահավաքությունը:

Սպորտի նախարարությունը չի որոշում՝ ով մասնակցի միջազգային մրցաշարերի, բռնցքամարտի ֆեդերացիան է այդ ամենի պատասխանատում: Չեմ պատրաստվում ամեն անգամ այս հիմարությունների մասին խոսել»,- նշել է Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահը հայտարարել էր, որ «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ եւ բռնցքամարտի Ֆեդերացիան նույնպես անմասն չմնաց նման փորձերից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում