12:52  ,  26 սեպտեմբերի, 2018

Միլիարդատեր Շահիդ Խանը կգնի «Ուեմբլին»

Անգլիայի ֆուտբոլայի ասոցիացիան համաձայնության է հասել ազգությամբ պակիստանցի, ԱՄՆ-ում միլիարդատեր դարձած Շահիդ Խանի հետ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնի վաճառքի պայմանների վերաբերյալ: Բանակցությունները սկսվել էին ապրիլին:

Սեպտեմբերի 27-ին Ասոցիացիայի խորհրդի 10 անդամները կքվեարկեն «Ուեմբլի» ստադիոնը 600 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառելու հարցով, հաղորդում է Financial Times-ը:

Շահիդ Խանը անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:

Այժմ «Ուեմբլիում» տնային հանդիպումներ է անցկացնում Լոնդոնի «Տոտենհեմը» եւ Անգլիայի հավաքականը: Այս ստադիոնն է ընդունում նաեւ Անգլիայի գավաթային մրցաշարերի եզրափակիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում