09:45  ,  26 սեպտեմբերի, 2018

Լեմպարդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակի մասին

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում: Հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող են իրացրել «Դերբի Քաունթիի» ֆուտբոլիստները՝ 8:7:

«Ես դեռ շոկի մեջ եմ: Գալ «Օլդ Տրաֆորդ» եւ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» նման լավ: Դա հրաշալի է: Մենք լավ հանդիպում անցկացրինք: Ես հպարտություն եմ զգում:

Ես ձգտում եմ կառուցել արդյունավետ թիմ, իսկ այսօրվա խաղը հրաշալի դասավորվեց: Հավասար խաղալ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների հետ՝ լավ մակարդակ է»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC-ն:

Լեմպարդը «Չելսիում» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ հանդես է եկել 2004-2007, 2013-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում