01:22  ,  26 սեպտեմբերի, 2018

«Դերբի Քաունթին» դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ՝ պարտություն կրելով հետխաղյա 11 մետրանոցներով:

Մանչեսթերյան թիմը «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Դերբի Քաունթիին»: Հիմնական ժամանակն ավարտվեց եւ 2:2 հաշվով: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմը վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով: 67-րդ րոպեին հեռացվեց արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոն:  

11 մետրանոցներով «Դերբի Քաունթին» հաղթեց 8:7 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդից» վրիպեց անգլիացի Ֆիլ Ջոնսը:

Անգլիական լիգայի գավաթ, երրորդ շրջան

 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Դերբի Քաունթի»՝ 2:2 (տեսանյութ)

Խուան Մատա, 3, Մարուան Ֆելաինի, 90+4 – Հարի Ուիլսոն, 59, Ջեք Մերիոթ, 85

Հեռացում՝ Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում