11:11  ,  26 սեպտեմբերի, 2018

Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել

Հոլանդական «Վիլլեմ Երկրորդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք ունի եւ անցնում է վերականգնողական փուլ, հաղորդում է voetbalprimeur.nl-ն:

28-ամյա ֆուտբոլիստն այդ պատճառով բաց է թողել սեպտեմբերի 22-ին եւ 25-ին տեղի ունեցած հանդիպումները «Ֆորտունայի» (4:4) եւ «Վոլենդամի» (2:1) դեմ:

Օզբիլիսը խաղադաշտ դուրս չի եկել «Էկսելսիորի» դեմ Հոլանդիայի առաջնության 5-րդ տուրի խաղից (2:2) հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին: Այդ խաղում Օզբիլիսը մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում