00:23  ,  26 սեպտեմբերի, 2018

Ամռանը «Բավարիայից» հեռացած Գյոտցեի կրտսեր եղբայրը մյունխենյան թիմին զրկեց հաղթանակից (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում ընդհատվեց չեմպիոն «Բավարիայի» հաղթական շարքը: Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմն ընդունեց «Աուգսբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Վերջին րոպեներին մյունխենյան թիմին հաղթանակից զրկեց Մարիո Գյոտցեի կրտսեր եղբայր Ֆելիքսը, որն այս ամռանն է «Բավարիայից» տեղափոխվել «Աուգսբուրգ»:

«Բավարիան» 13 միավորով առաջին տեղում է եւ 2 միավոր առաջ է «Վերդերից»:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

 «Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 1:1 (տեսանյութ)

Արյեն Ռոբեն, 48 - Ֆելիքս Գյոտցե, 87

«Հանովեր» -«Հոֆենհայմ»՝ 1:3

Նիկլաս Ֆուլկրուգ, 55, 11մ – Ջոշուա Բրենետ, 20, Պավել Կադերժաբեկ, 49, Իսակ Բելֆոդիլ, 90+3

«Ֆրայբուրգ» - «Շալկե»՝ 1:0

Ֆլորիան Նիդերլեխներ, 52

«Վերդեր» - «Հերտա»՝ 3:1

Մարտին Հարնիկ, 11, Միլոշ Վելկովիչ, 45, Մաքս Կրուզե, 66, 11մ – Յավայրո Դիլրոսուն, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով