23:23  ,  25 սեպտեմբերի, 2018

Կլոպ. Դարձել եմ Սարիի երկրպագուն

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիացմունքով է խոսել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ, իատալացի Մաուրիցիո Սարիի աշխատանքի մասին: Թիմերը կհանդիպեն Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում:

«Սարիի օրոք «Չելսիում» տեղի ունեցած փոփոխությունները հսկայական են այսքան կարճ ժամանակահատվածի համար: Դա անհավանական է: Նա բացարձակ այլ ոճ ունի: Հրաշալի մարզիչ է: Ես արդեն գործնականում դարձել եմ նրա երկրպագուն: Նրա ղեկավարած թիմը ցուցադրում է երեւելի ֆուտբոլ: Ես իսկապես հարգում եմ նրան: Հաճելի է հետեւել «Չելսիի» խաղին: Մարդիկ մշտապես խոսում են «Մանչեսթեր Սիթիի» մասին՝ մոռանալով «Չելսին», որն իսկապես ունի փորձառու կոլեկտիվ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում