22:35  ,  25 սեպտեմբերի, 2018

Մոուրինյոն հայտնել է, որ Պոգբան այլեւս երբեք չի լինի «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի խաղացողներին հայտարարել է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան այլեւս երբեք չի լինի թիմի ավագ, հաղորդում է The Times-ը:

«Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումից հետո Պոգբան քննադատել էր թիմի մարտավարությունը՝ նշելով, որ գոնե տնային հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ավելի շատ գրոհի: Այդ խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Այս մրցաշրջանում Պոգբան երեք հանդիպումներում եղել է ավագի թեւկապով: Նշվում է, որ ֆուտբոլիստների ընդհանուր արձագանքը Մոուրինյոյի հայտարարությանը եղել է բացասական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում