21:05  ,  25 սեպտեմբերի, 2018

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարոյանը խաղաց ավագի դերում

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով պարտության է մատնել «Նեֆտեխիմիկին» եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

«Ուրալի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը հանդես է եկել ավագի դերում:

1/8 եզրափակիչում «Ուրալը» կմրցի «Նիժնի Նովգորոդ» - «Ուֆա» զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում