20:31  ,  25 սեպտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Լեւոն Արոնյանը հաղթանակ բերեց Հայաստանի հավաքականին

Բաթումիում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ղազախստանի թիմի հետ: Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմին հաղթանակ բերեց առաջատար Լեւոն Արոնյանի հաղթանակը, որն առաջին տուրին չէր մասնակցել: Հայկական շախմատի առաջատարը սպիտակներով պարտության մատնեց Ռինատ Ջումաբաեւին:

Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի:

Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում է:

Երկրորդ հաղթանակն է տարել նաեւ կանանց Հայաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով պարտության է մատնել Ավստրիայի թիմին: Հաղթանակ են տարել Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը խաղացել են ոչ ոքի:

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս