19:53  ,  25 սեպտեմբերի, 2018

«Փյունիկը» հաղթել է «Սոչիին»

Սոչիում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» ստուգողական խաղում մրցել է տեղի «Սոչի» թիմի հետ:

2:1 հաշվով առավելության է հասել «Փյունիկը», որի կազմում աչքի են ընկել Պետրոս Ավետիսյանն ու Ռոբերտ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում «Փյունիկը» 7 խաղից հետո 15 միավորով երրորդ տեղում է՝ 1-ական միավոր զիջելով 8-ական հանդիպում անցկացրած «Լոռիին» եւ «Բանանցին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում