19:37  ,  25 սեպտեմբերի, 2018

«Արարատ-Արմենիան» հեռացրեց գլխավոր մարզիչին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ, նորաստեղծ «Արարատ-Արմենիան» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ, բելառուս, «Անժիի» եւ «Ուրալի» նախկին մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին անբավարար արդյունքների համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի «Արարատ-Արմենիա-2»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը:

Նոր գլխավոր մարզիչը հայտնի կդառնա մեկ շաբաթվա ընթացքում:

«Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի առաջնության 8 հանդիպումից հետո 11 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում