17:43  ,  25 սեպտեմբերի, 2018

Ծանրամարտի Ռուսաստանի թիմի առաջատարներ Չենն ու Բեջանյանը բաց կթողնեն ԱԱ-ն

Ծանրամարտի Ռուսաստանի հավաքականի առաջատարներ Օլեգ Չենը եւ Դավիթ Բեջանյանը չեն մասնակցի աշխարհի առաջնությանը: Այդ մասին Մոսկավոյւմ տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագապիտովը:

«Վնասվածքների պատճառով երկու առաջատար մարզիկներ չեն մասնակցի աշխարհի առաջնությանը: Օլեգ Չենը վիրահատվել է եւ վերականգնողական փուլում է: Դավիթ Բեջանյանը ազդրի վնասվածք է ստացել Ռուսաստանի առաջնությունում»,- Ագապիտովի խոսքը մեջբերում է championat-ը:

Հակադոպինգային կանոնադրության բազմաթիվ խախտումների պատճառով Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2017թ. սեպտեմբերից մեկ տարով որակազրկված էր:

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 1-10-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում