15:42  ,  25 սեպտեմբերի, 2018

Մխիթարյանի վնասվածքը ծանր չէ

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ոտնաթաթի վնասվածքը ծանր չէ: Սակայն 29-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը «Բրենտֆորդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպմանը հարցականի տակ է, հաղորդում է Goal.com-ը: Հայ ֆուտբոլիստը բաց էր թողել նաեւ «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումը:

Մխիթարյանը վնասվածքը ստացել է ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում:

«Արսենալ» - «Բրենտֆորդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում