14:59  ,  25 սեպտեմբերի, 2018

Իտալացի Ջանի Դե Բիազին մոտ է Հայաստանի հավաքականը գլխավորելուն

Իտալացի Ջանի Դե Բիազին մոտ է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուն: Ալբանիայի ազգային հավաքականի (2011-2017) նախկին գլխավոր մարզիչը Երեւանում բանակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, հաղորդում է ալբանական sport.alpenews.al-ը:

62-ամյա մարզիչն այս տարի աշխատանք չի ունեցել: 2017 թվականին նա հեռացվել է իսպանական «Ալավեսից»: 

Դե Բիազիի ղեկավարությամբ Ալբանիայի թիմը նվաճել է Եվրո-2016-ի ուղեգիր: Տարբեր տարիների նա գլխավորել է իտալական «Մոդենան», «Բրեշիան, ՍՊԱԼ-ը, «Ուդինեզեն», «Տորինոն», իսպանական «Լեւանտեն»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է անցած շաբաթ Վարդան Մինասյանի ներկայացրած հրաժարականից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում