13:52  ,  25 սեպտեմբերի, 2018

Էդեն Ազարը նոր պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարն առաջիկայում կերկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հաղորդում է Transfer Market Web-ը:

Կողմերն արդեն համաձայնության են հասել պայմանների վերաբերյալ: Ազարի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը, նորը կլինի մինչեւ 2022 թվականը:

27-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնության վեց տուրում խփել է հինգ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս