13:05  ,  25 սեպտեմբերի, 2018

Արամ Ոսկանյանն՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա «Ալաշկերտում» աշխատել է նաեւ 2016-2017 թվականներին:

Վերջին շրջանում 43-ամյա մասնագետը գլխավորում էր Երևանի «Բանանցը», որը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն:

Մինչ այդ Արամ Ոսկանյանը գլխավորել է Երևանի «Միկան», Հայաստանի Մ-19 հավաքականը:

Գլխավոր մարզիչի առաջին օգնական է նշանակվել Անդրանիկ Բաբայանը:

42-ամյա մասնագետը հանդես է եկել մի շարք ռուսական ակումբներում, 2008-2018 թթ. աշխատել է ռուսական «Վոլգարում», իսկ այս մրցաշրջանի նախապատրաստական փուլում գլխավորում էր «Արարատ-Արմենիան»:

«Ալաշկերտի» մարզչական շտաբում ընգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Մանուկ Սարգսյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Սեպտեմբերի 25-ին «Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» նախորդ մարզիչը Վարուժան Սուքիասյանն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս