12:18  ,  25 սեպտեմբերի, 2018

Ռամոս. Այնքան երջանիկ եմ Մոդրիչի համար, կարծես՝ ես եմ ստացել մրցանակը

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ակումբակից Լուկա Մոդրիչի հաղթանակը ՖԻՖԱ-ի վարկածով, տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում:

«Այնքան երջանիկ եմ Մոդրիչի համար, կարծես՝ ես եմ ստացել մրցանակը: Նա արժանի է այդ մրցանակին: Մոդրիչը գերազանց ֆուտբոլիստ է եւ կարեւոր դարաշրջան է մարմնավորում «Ռեալում»: Լավ կլիներ, եթե այս արարողությանը ներկա լինեին նաեւ Ռոնալդուն եւ Մեսին»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Մրցանակին հավակնում էին նաեւ անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

33-ամյա Մոդրիչն այս տարի «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Խորվաթիայի հավաքականի հետ՝ աշխարհի փոխչեմպիոն: Նա ճանաչվել էր նաեւ ՈւԵՖԱ-ի վարկածով, անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում