10:57  ,  25 սեպտեմբերի, 2018

Դավոր Շուկեր. Մեսիի եւ Ռոնալդուի դարաշրջանի ավարտը դրական է ֆուտբոլի համար

1998թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Խորվաթիայի ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուկերը դրական է գնահատել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին կամ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չհանձնելը: Մեկ տասնամյակ անց Մեսիից եւ Ռոնալդուից հետո, ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

«Կյանքը միայն հաղթանակների ուղին չէ: Պարտվելուց պետք է հարգանք դրսեւորել հաղթողների նկատմամբ: Մոդրիչի հաղթանակն ու Ռոնալդուի եւ Մեսիի դարաշրջանի ավարտը դրական է ֆուտբոլի համար եւ խորվաթ ֆուտբոլիստների համար: Մոդրիչն այս տարի իր ցույց տված խաղով եւ կատարած աշխատանքով արժանի էր այս մրցանակին»,- Շուկերի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Մրցանակին հավակնում էին նաեւ անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:                              

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English