11:11  ,  25 սեպտեմբերի, 2018

Յուրա Մովսիսյան. Գերազանց մթնոլորտ է թիմում

Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» նորեկ Յուրա Մովսիսյանը պատմել է նոր թիմում հարմարվելու եւ ամերիկյան ակումբում նորամուտի մասին:

«Ամեն ինչ հրաշալի է: Մենք հաղթանակի հասանք իմ նորամուտի խաղում, ինչն ավելացրեց դրական էներգիան: Շատ եմ աշխատում նոր թիմում, ամեն օր ինձ ավելի լավ եմ զգում: Լավագույն մարզավիճակի հասնելու համար ինձ ժամանակ է պետք, բայց ես ինձ գերազանց եմ զգում: Աստիճանաբար հարմարվում եմ նոր թիմին, գերազանց մթնոլորտ է:

Միշտ ասել եմ, որ Չիկագոն ԱՄՆ-ի ամենագեղեցիկ քաղաքն է: Շատ հաճելի է լինել այստեղ: Վստահ եմ, որ մեր թիմն ունի մեծ նպատակների հասնելու ներուժ»,- 31-ամյա հայ հարձակվող խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Չիկագո Ֆայրը» 2:2 հաշվով է խաղացել «Նյու Ինգլենդ Ռեւոլուշնի» հետ: Մովսիսյանը փոխարինման էր դուրս եկել 80-րդ րոպեին:

Մովսիսյանի նախորդ թիմը շվեդակա «Յուրգորդենն» էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում