09:10  ,  25 սեպտեմբերի, 2018

Kicker. Սարգիս Ադամյանը՝ տուրի լավագույն խաղացող (ֆոտո)

Գերմանական «Յան Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ընդգրկվել է երկրորդ Բունդեսլիգայի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում եւ ճանաչվել է տուրի լավագույն խաղացող, հեղինակավոր Kicker պարբերականի վարկածով:

25-ամյա հարձակվողն առաջին հայ ֆուտբոլիստն է, որ Գերմանիայի պրոֆեսիոնալ լիգաներում դարձել  է հեթ-տրիկի հեղինակ:

Հիշեցնենք, որ 6-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով հաղթել է «Համբուրգին»: Ամբողջ հանդիպումն անցկացրած Սարգիս Ադամյանը խփել է երեք գոլ:

Հայ ֆուտբոլիստը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր ճանաչվել Whoscored.com-ի վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով