Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահը ՖԻՖԱ-ի վարկածով: Հիշեցնենք, որ ամռանը Կուրտուան Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:
Աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում է նաեւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» ներկայացուցիչ Ուգո Լյորիսը եւ Դանիայի հավաքականի ու անգլիական «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում