23:10  ,  24 սեպտեմբերի, 2018

Տիբո Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահը ՖԻՖԱ-ի վարկածով: Հիշեցնենք, որ ամռանը Կուրտուան Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:

Աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում է նաեւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» ներկայացուցիչ Ուգո Լյորիսը եւ Դանիայի հավաքականի ու անգլիական «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում