22:12  ,  24 սեպտեմբերի, 2018

Յուրչենկոն վիրահատվել է Գերմանիայում (ֆոտո)

Կրասնոյարսկի «Ենիսեյի» դարպասապահ, Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն վիրահատվել է Գերմանիայում: Նա ծնկահոդի վնասվածք էր ստացել: 32-ամյա խաղացողը Թվիթերում գրել է, որ վիրահատությունը հաջող է անցել:

«Ամեն ինչ գերազանց է: Շարժվում ենք առաջ»,- գրառել է Յուրչենկոն հրապարակած լուսանկարը:

Սպասվում է, որ Յուրչենկոն կվերականգնվի մեկ ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում