13:45  ,  24 սեպտեմբերի, 2018

Լեմպարդ. Անհամբեր սպասում եմ Մոուրինյոյի դեմ վաղվա խաղին

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Դերբի Քաունթին» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Անհամբեր սպասում եմ Մոուրինյոյի դեմ վաղվա խաղին: Նա հսկայական ազդեցություն է ունեցել իմ պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Այսօր մենք զրուցել ենք, նա շնորհավորեց ինձ երեխա ունենալու կապակցությամբ: Կարճ, բայց ընտանեկան զրույց էր: Ես շատ բան եմ սովորել Ժոզեից եւ գնահատում եմ դա:

Մեզ սպասվում է հանդիպում հրաշալի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Շատ ծանր կլինի, բայց մենք չենք հանձնվի: Պետք է այնպես խաղանք, որ ֆանատները հպարտանան»,- 40-ամյա Լեմպարդի խոսքը մեջբերում է ESPN-ը:

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստն այս տարվա մայիսին է երեք տարվա պայմանագիր կնքել «Դերբի Քաունթիի» հետ, որը հանդես է Չեմպիոնշիփում:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Դերբի Քաունթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում