13:18  ,  24 սեպտեմբերի, 2018

«Բարսելոնան» փոխարինող է փնտրում Լուիս Սուարեսին. 4 թեկնածու

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը հունվարին կդառնա 32 տարեկան:

Կատալոնական ակումբի տրանսֆերային թիրախում են Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, հաղորդում է Sky Sports-ը:

Այս ուղղությամբ «Բարսելոնայի» ղեկավարությունը կսկսի ջանքեր գործադրել հաջորդ ամռանը: Քեյնի կամ Ֆիրմինոյի տրանսֆերը չհաջաղելու դեպքում, «Բարսելոնան» կդիտարկի Միլանի «Ինտերի» խաղացող Մաուրո Իկարդիի եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» առաջատարներից Տիմո Վերների թեկնածությունները:

Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին «Լիվերպուլից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում