12:20  ,  24 սեպտեմբերի, 2018

Դեւիդ Բեքհեմն առաջարկ է արել Զինեդին Զիդանին

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմը Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին առաջարկել է զբաղեցնել ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է Mirror-ը:

Դեւիդ Բեքհեմը «Ինտերի Մայամիի» հիմնադիրն է: Թիմը ՄԼՍ-ի առաջնությունում նորամուտը կնշի 2020 թվականին:

Հիշեցնենք, որ Բեքհեմն ու Զիդանը միասին խաղացել եմ Մադրիդի «Ռեալում»:

Անգլիական մամուլի տվյալներով, Զինեդին Զիդանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում