Սլովակիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու բրոնզե մեդալ: 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը գրավել են երրորդ տեղը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը Սլովակիայում նվաճել էր մեկ ոսկե, երկու արծաթե մեդալ: Չեմպիոն էր դարձել 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը, երկրորդ տեղն էին գրավել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանն ու գերծանրքաշային Դավիթ Հովասափյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում