11:15  ,  24 սեպտեմբերի, 2018

Երիտասարդական ԱԱ. Հայաստանը նվաճեց 2 մեդալ

Սլովակիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու բրոնզե մեդալ: 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը գրավել են երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը Սլովակիայում նվաճել էր մեկ ոսկե, երկու արծաթե մեդալ: Չեմպիոն էր դարձել 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը, երկրորդ տեղն էին գրավել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանն ու գերծանրքաշային Դավիթ Հովասափյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում