10:48  ,  24 սեպտեմբերի, 2018

Պրիմերա. Մեսիի հերթական ռեկորդը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գրանցել է հերթական ռեկորդը: «Ժիրոնայի» դեմ հանդիպումը նրա համար 423-րդն էր Իսպանիայի առաջնություններում:

Այդ ցուցանիշով նա գերազանցեց «Սեւիլիայի» եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող, բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսին (422)՝ դառնալով Պրիմերայում ամենաշատ հանդիպում անցկացրած օտարերկրացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Ժիրոնայի» հետ հանդիպումն ավարտել էր ոչ ոքի՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում