09:42  ,  24 սեպտեմբերի, 2018

Նեյմարը խաղաշապիկը նվիրել է հանդիպման ժամանակ խաղադաշտ մտած տղային

Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խաղաշապիկը նվիրել է հանդիպման ժամանակ խաղադաշատ մտած պատանի երկրպագուին: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Ռեն» - ՊՍԺ հանդիպման ավելացված ժամանակում: Նեյմարը թույլ չի տվել անվտանգության աշխատակիցներին հեռացնել արտասվող երեխային մինչեւ ինքը դուրս չի եկել խաղադաշտից:

Այդ խաղում ՊՍԺ-ն հաղթել է 3:1 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում