00:25  ,  24 սեպտեմբերի, 2018

«Յուվենտուսի» հաղթանակը հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց հետնապահներից «Ֆրոզինոնեի» հետ եւ տարավ 5-րդ հաղթանակը:

Վերջնամասում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկին կրկնապատկեց այն՝ 2:0:

«Յուվենտուսը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի «Նապոլիի» նկատմամբ, որն այս տուրում 3:1 հաշվով պարտության էր մատնել «Տորինոյին»: «Ֆրոզինոնեն» 1 միավորով նախավերջին տեղում է:

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ֆրոզինոնե» - «Յուվենտուս»՝ 0:2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 81, Ֆեդերիկո Բերնարդեսկի, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում