23:50  +04,  23 սեպտեմբերի, 2018

«Չելսիի» գլխավոր մարզիչ. Մենք մեկ քայլ հետ ենք «Լիվերպուլից»

Մենք մեկ քայլ հետ ենք «Լիվերպուլից», ասել է Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին՝ խոսելով Անգլիական լիգայի գավաթի խաղարկության առաջիկա հանդիպման մասին: Սեպտեմբերի 26-ին «Չելսին» կհյուրընկալվի «Լիվերպուլին»:

«Արդեն չորս տարի «Լիվերպուլն» աշխատում է նույն մարզիչի հետ: Մենք պետք է շատ արագ բարելավենք մեր խաղը, բայց նրանք մեզնից առաջ են:

«Վեստ Հեմի» հետ խաղում մենք կարող էինք ավելի լավ անցկացնել առաջին խաղակեսը, դանդաղ էինք: Հանդիպման վերջին 30 րոպեները լավ անցկացրինք, բայց կարող ենք ավելի լավ: Սա մեր լավագույն հանդիպումներից չէր»,- Սարիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս «Վեստ Հեմի» հետ խաղացել է ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ