20:53  ,  23 սեպտեմբերի, 2018

«Արսենալը» պարտության մատնեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով: Երեք րոպեում աչքի ընկան ֆրանսիացի Ալեքսանդր Լյակազեթը եւ գաբոնցի Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Լոնդոնյան թիմը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը Պրեմյեր լիգայում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէր «Արսենալի» հայտացուցակում: Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում («Արսենալը» 4:2 հաշվով հաղթել էր ուկրաինական «Վորսկլային») Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել:

«Արսենալը» 12 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին» եւ 6-րդն է: «Էվերտոնը» 6 միավորով 12-րդն է: Առաջատար «Լիվերպուլն» ունի 18 միավոր:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 2:0 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազետ, 56, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում