21:22  ,  23 սեպտեմբերի, 2018

Բունդեսլիգա-2. Սարգիս Ադամյանը՝ հանդիպման լավագույն խաղացող

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Յան Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Համբուրգի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի առաջնության 6-րդ տուրում:

Ադամյանը 8 հարված է կատարել դարպասին՝ խփելով 3 գոլ: Հայ ֆուտբոլիստի 16 փոխանցումից 31.3 տոկոսն է հասել թիմակիցներին: 25-ամյա հարձակվողը 2 անգամ շրջանցել է մրցակիցներին, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 5 անգամ խլել է գնդակը, 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:

Ադամյանը կանոնները խախտել է 2 անգամ, ստացել է դեղին քարտ: Նրա դեմ կանոնների խախտում չի եղել:

Ադամյանը ստացել է առավելագույն գնահատական՝ 10, եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ «Յան Ռեգենսբուրգը» հաղթել է 5:0 հաշվով, իսկ ամբողջ հանդիպումն անցկացրած Սարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում