Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության 8-րդ տուրում Կազանի «Ռուբինը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով է խաղացել Տուլայի «Արսենալի» հետ: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը, որը չի կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը 2:1 հաշվի ժամանակ «Արսենալի» օգտին:
Բելգիայի առաջնության 8-րդ տուրում «Էյպենը» տանը 1:2 հաշվով պարտվել է «Օստենդեին»: Դաշտի տերերի կազմում 70-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Իվան Յագանը:
Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 5-րդ տուրում «Կատվեյկը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է «Սխեւենինգենին»: Հյուրերի կազմում 46-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Նորայր Ասլանյանը, որը հեռացվել է 66-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում