18:58  ,  23 սեպտեմբերի, 2018

«Բանանցն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Արարատ-Արմենիան» մայրաքաղաք Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Բանանցին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով: «Բանանցը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ռուսաստանցի Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ:

«Բանանցը» 16 միավորով հավասարվեց առաջատար «Լոռիին», որի հետ է գոլերի տարբերությամբ: «Արարատ-Արմենիան» 11 միավորով 5-րդն է:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Բանանց»՝ 1:3

Չարլզ Մոնսալվո, 84 – Վահագն Այվազյան, 9, Իգոր Ստանոեւիչ, 32, Էրիկ Պետրոսյան, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով